Առաքում և Վճարում
1. Պատվերի վճարումը կարելի է իրականացնել sushimoon.am կայքում (այսուհետ` Կայք) բանկային կրեդիտքարտի միջոցով, օնլայն վճարային համակարգերի միջոցով կամ առձեռն վճարման եղանակով:
2. Կայքում էլեկտրոնային հայտը լրացնելով և տեղադրելով` Դուք կատարում եք պատվեր սույն Պայմաններին համապատասխան, ինչը մեր կողմից ընդունվելու դեպքում համարվում է պարտավորեցնող պայմանագիր:
3. Կայքի միջոցով առցանց կատարված գնումը համարվում է իրականացված այն պահից, երբ մեր կամ մեր կողմից ներդրված ավտոմատացված համակարգի կողմից կմշակվի Ձեր վճարումն ու այդ մասին Ձեզ կուղարկվի գործարքը հաստատող նամակ կամ մեր աշխատակիցը կկապնվի Ձեր հետ, որը կհամարվի Ձեր առաջարկի ընդունում:
4. Բոլոր գները ներառում են բոլոր կիրառելի հարկերն ու ավելացված արժեքի հարկը:
5. Վաճառված ապրանքները ենթակա են վերադարձի ՀՀ օրենքով սահմանված կարգով:
6. Մենք պատասխանատվություն չենք կրում առցանց գնման ընթացքում Ձեր իսկ կողմից կատարված որևէ սխալի համար: